Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ցիկլն ավարտած ստարտափների ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև։ Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողներ, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ, ստարտափներ, Beeline Ինկուբատորի մենթորները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները։
Ընկերությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրեցին իրենց մշակած հավելվածները, ստարտափների դեմո տարբերակները, թրեյլերները և այլն։ Յուրաքանչյուր ստարտափ ուներ նաև իր «անկյունը», որտեղ ցանկացողները կարող էին լրացուցիչ տեղեկություններ ստանալ նրանց մասին և կոնտակտային տվյալներով փոխանակվել։
«Այսօրվա միջոցառումը շատ պատասխանատու է ոչ միայն մեր ստարտափների, այլև Ինկուբատորի համար, քանի որ ցույց է տալու նախորդ չորս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Այս թիմերը մեզ մոտ եկան դեռ գաղափարների փուլում, իսկ այսօր արդեն լիարժեք կայացած ստարտափներ են ու պատրաստ են ներկայանալ ներդրողներին։ Հենց սա էր մեր նպատակը, և մենք դա իրականացրեցինք։ Բայց մենք ունենք ևս մի նվեր՝ մեր երեք ընտրված ստարտափները կկարողանան ևս չորս ամիս օգտվել Ինկուբատորի տարածքից և այցելել դասընթացները»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան