Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը
Լոնդոնում հրապարակվել է անգլիական գրականության ամենահեղինակավոր Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը։ Դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 16-ին։ rg.ru կայքի հաղորդմամբ, ցուցակում վեց հեղինակի ստեղծագործություն է ընդգրկվել՝ բրիտանացիներ Աննա Բյոռնսի (Milkman), Դեյզի Ջոնսոնի (Everything Under), Ռոբին Ռոբերտսոնի (The Long Take), ամերիկացիներ Ռեյչել Քուշների (The Mars Room), Ռիչարդ Փաուերսի (The Overstory), կանադուհի Էսի Էդուգյանի (Washington Black) ստեղծագործությունները:
Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները