Երևանում աղբահանության ընթացիկ վիճակի լուծումը հնարավոր է երկու շաբաթվա ընթացքում. Խաժակյան
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքը մայրաքաղաքում երեք առաջնային խնդիր է առանձնացնում՝ հանրային տրանսպորտ, աղբահանություն, կոմունալ ու վերելակային տնտեսություն։ Նախընտրական հանրային հանդիպմանը ներկայացրեց դաշինքի ավագանու թեկնածու, Երևանի գործող ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով, այս խնդիրների լուծումը պահանջում է մեծ ներդրում, ինչը ենթադրում է որոշակի բեռ քաղաքի բյուջեի վրա։ Դ. Խաժակյանն ասաց, որ հանրային տրանսպորտի խնդիրը հնարավոր է լուծել շուրջ 100 միլիոն դոլար ներդրման չափով, վարկային միջոցներն առկա են, ընդ որում հնարավոր է դիվերսիֆիկացնել նաև էլեկտրատրանսպորտ ներկրելով։
Նա նշեց, որ վերելակային տնտեսության խնդրի լուծումը պետք է լինի համայնք-պետություն-մասնավոր համագործակցության միջոցով՝ մի կողմից անվտանգության խնդիր է, մյուս կողմից՝ բնակֆոնդի արդիականացման։
«Նաև վերելակը լինելով շենքի ներսում, պատկանում է շենքի բնակիչներին, իրենց կողմից էլ պետք է լինի համաֆինանսավորում»,- հավելեց Դ. Խաժակյանը։
Նա նշեց, որ աղբահանության խնդրի լուծման համար լրացուցիչ գումարների անհրաժեշտություն չկա. «Քաղաքը երկու պայմանագիր է կնքել «Սանիթեքի» հետ, եթե պայմանագրերից մեկը սահմանված կարգով խզվի, ներգրավի նոր օպերատոր, այն նույն պայմանագրի արժեքի սահմաններում պետք է մատուցի այն ծառայությունը, որի կատարման գործում թերացել էր գործող օպերատորը։ Լրացուցիչ ծախս չի առաջանում»։
Դ. Խաժակյանն ասաց, որ համակարգը փոխելու համար 8-9 ամիս է անհրաժեշտ՝ նկատի ունենալով մրցույթը, իսկ ընթացիկ վիճակի լուծումը հնարավոր է երկու շաբաթվա ընթացքում՝ լրացուցիչ ուժերի ներգրավմամբ։
Խոսելով համատիրությունների մասին, նա նշեց, որ պետք է համատիրությունների պայմանականորեն ասած լուծարում և նոր մասնագիտացված կառավարող մարմինների ներգրավում։
Հարակից հրապարակումներ`
- Աղբահանության խնդիրը բազմաշերտ է. Արտակ Զեյնալյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
- Երևանը գոյատևող քաղաքից պետք է դառնա զարգացող քաղաք. Դավիթ Խաժակյան
- Ես ընտրել եմ Երևանը. Արտակ Զեյնալյան
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին