Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Իսրայելի՝ «իբրև թե միջուկային ծրագիրը»
Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ատոնիու Գուտերեշին, որով կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Իսրայելի՝ «իբրև թե միջուկային ծրագիրը»։ Այս մասին հայտնում է «Ռաշա թըդեյ»-ը։
«Միջուկային զենքի առկայությունը տարածաշրջանային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է հանդիսանում»,- գրված է նամակում։
Իրանում հայտարարել են, որ Իսրայելը պետք է միանա միջուկային զենքի չտարածման պայմանագրին և իր միջուկային ծրագիրը դնի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։
Հատկանշական է, որ իսրայելական իշխանությունները ոչ մի անգամ չեն հաստատել կամ հերքել միջուկային զենք ունենալու մասին լուրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան