Հարավային Օսեթիան Վրաստանից ճանաչում է պահանջել
Հարավային Օսեթիան Վրաստանի իշխանությունների հետ երկխոսություն կծավալի միայն այն բանից հետո, երբ Թբիլիսին կճանաչի հանրապետության անկախությունը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Մեկ անգամ ևս կարող եմ ընդգծել, որ Հարավայի Օսեթիայի Հանրապետությունը պատրաստ է Վրաստանի ղեկավարության հետ երկխոսության՝ պայմանով, որ նրանք ուժի չկիրառման մասին հուշագիր ստորագրեն և իհարկե ճանաչեն Հարավային Օսեթիայի Հանրապետությունը»,- ընդգծել է նա։
Բիբիլովի խոսքով, իրենք միշտ բաց են եղել երկխոսության համար, սակայն Վրաստանը մինչ այժմ հուշագիր չի ստորագրել և դատելով ամեն ինչից՝ չի պատրաստվում ստորագրել։
«Հասկանալի է, որ Միացյալ նահանգները ճնշում են գործադրում նրանց վրա, և դա այլևս չեն թաքցնում։ Դա ակնհայտ է»,- ասել է Հարավային Օսեթիայի առաջնորդը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին