ՄԻԵԴ-ը հրապարակեց «Գասպարին ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գասպարին ըննդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Գործը վերաբերում է 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին ու մարտի 1-ին ոստիկանության ու ցուցարարների բախման արդյունքում 1957թ.-ին ծնված Վարդգես Գասպարիի ձերբակալմանը՝ ոստիկանության աշխատակցին վիրավորելու մեղադրանքով։
ՄԻԵԴ կայքում նշվում է, որ Գասպարին մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման 2008թ.-ի նոյեմբերին՝ ազատ արձակվելով 2009թ.-ի փետրվարին։
Գասպարին ՄԻԵԴ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 3-րդի հիման վրա (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում)՝ մասնավորապես բողոքելով բանտային պայմաններից։
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով Գասպարին (ազատության և անվտանգության իրավունք, ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք) բողոքել է, որ տեղական դատարանները հիմնավոր պատճառներ չեն ներկայացրել իր ձերբակալման համար։
ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասնակի դեպքերով խախտում ու հոդված 5-ի 3-րդ կետի խախտում։
Հայաստանը Վարդգես Գասպարիին կվճարի 4000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Նշենք նաև, որ այսօր հրապարակվել է նաև «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ՄԻԵԴ-ը խախտված էր համարել հայցվորի իրավունքներն ու պարտավորեցրել Հայաստանին վճարել 15.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 5000 եվրո՝ կատարված ծախսերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան