Նաիրա Զոհրաբյան. Արդեն երկու նախարարի զգուշացրել եմ, որ օրենքի առաջ են պատասխան տալու
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պնդում է, պատրաստ է բանավիճել միայն «Իմ քայլը» դաշինիքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ և միայն ուղիղ եթերում։
«Որպեսզի քաղաքացին տեսնի, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու նրա թիկունքում թաքնված անձն ինչպիսի քաղաքապետ կլինի։ Կարող է կարողանո՞ւմ եք բանավիճել ինձ հետ, երևանցուն համոզել, որ լավ քաղաքապետ կլինեք։ Ասում եմ, մի վախեցեք, եկեք ինձ հետ բանավիճելու ուղիղ եթերում օր ու կես ժամանակ ունեք»,-քարոզարշավի իրականացման ընթացքում լրագրողների հետ առանձին զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Թեկնածուն նշում է, այն ռեսուրսները, որոնք օգտագործվում են սոցցանցերում իրեն, Զեյնալյանին, Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին սևացնելու համար, կարող են օգնել Մարությանին։
«Եթե դուք մի բանավեճի չեք կարող գալ, ինչպես եք ղեկավարելու մի քաղաք։ Ինչո՞ւ եք մեր հարգարժան վարչապետին դնում մի վիճակի մեջ, որ մարդը համ աշխատի վարչապետ, համ մի քանի նախարարների փոխարեն աշխատի նախարար, ամսի 23-ից հետո էլ, եթե երևանցին իր քվեն տա Փաշինյանին, ոչ թե Ձեզ, Դուք մեկ քվե անգամ չունեք այս քաղաքում, ինչի՞ եք ծանրաբեռնում Նիկոլ Փաշինյանին, որ նա աշխատի նաև որպես քաղաքապետ»,-ասաց Զոհրաբյանը, ավելացնելով, որ հարգում է իր ու Փաշինյանի՝ միասին անցած ճանապարհը «Հայկական ժամանակ»-ում, չի ցանկանում, որ իր կողմից հարգված մարդն իր վրա մեծ ծանրաբեռնվածություն վերցնի, աշխատի թե որպես վարչապետ, թե որպես նախարար, և 23-ից հետո էլ որպես քաղաքապետ։
Զոհրաբյանի խոսքով, քարոզչության ընթացքում ատելության մասին նա որպես ԱԺ պատգամավոր տեղեկատվություն է փոխանցել միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների, առաջիկայում հանդիպելու է ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի առաջին դեմքերի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Պատասխան են տալու այն պաշտոնյաները, որոնք անձամբ կազմակերպել ու կորդինացրել են Ֆեյսբուքում իմ հանդեպ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի դեմ արշավը։ Բոլոր նրանք, որ չեն համաձայնել իրենց թեկնածությունը հանել ու պաշտպանել Սուպեր մամայի թեկնածությունը, մեզ հայտարարվել է պատերազմ։ Սա այլևս իմ կյանքի հարց է, պետք լինի կհրաժարվեմ պատգամավորի մանդատից, ես այլևս խնդիր ունեմ մեր երկիրն ազատել ատելությունից ու բռնությունից։ Ես արդեն երկու նախարարի զգուշացրել եմ, որ օրենքի առաջ են պատասխան տալու իմ և իմ գործընկերների դեմ սոցցանցերում սանձազերծած այլանդակությունը կազմակերպելու համար, ես անուններ չեմ տա, դրանք կհնչեն միջազգային կառույցներում»,-հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Երկու օր ունեք հոգեբաներով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին
- Ագրեսիայի առումով սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին մասնակցել եմ. Նաիրա Զոհրաբյան
- Զոհրաբյանը կոչ է հղել բոլոր թեկնածուներին, բացի մեկից
- Զոհրաբյան. Դուխով խնդիրներ չեն լուծվելու
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին կեղտոտ պրիոմներն անընդունելի են. Միքայել Մելքումյան
- Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան