Կալիֆոռնիայի համալսարանում Տիգրան Համասյանը կատարելու է «Ձոն Գյումրուն» ալբոմից գործեր
Հռչակավոր դաշնակահար և երգահան Տիգրան Համասյանը հոկտեմբերի 14-ին ելույթ է ունենալու Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Կատարողական արվեստի կենտրոնում (CAP) կայանալիք համերգի խորագիրն է «Ձոն Գյումրուն»։ Սա երաժշտական իմպրովիզացիայի վարպետի վերջին ալբոմի վերնագիրն է, ու հենց այս հավաքածուի գործերն են հնչելու սրահում։
Համալսարանական սոլո համերգի հասույթի 10 տոկոսն ուղղվելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամին (ՔՈԱՖ)։
Հայաստանի մանուկներ հիմնադրամից հայտնում են, որ ՔՈԱՖ-ի տնօրենների խորհուրդը հոգում է Հիմնադրամի բոլոր վարչական ծախսերը, իսկ բարերարների նվիրատվությունը 100 տոկոսով ուղղվում ու ծառայում է հենց ծրագրերի իրագործմանը։
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի առաջատար դերը գյուղական համայնքների զարգացման գործում հատկապես ամրապնդվեց Լոռու մարզում տեխնոլոգիապես նորարար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացմամբ։ Մենք բարձր ենք գնահատում CAP UCLA հետ գործընկերային համաբերությունները՝ հիմնված նույն արժեքների ու առաքելության վրա։ Շնորհակալ ենք, որ համերգի հասույթից ՔՈԱՖ-ին նվիրատվություն են անում։ Եվ հատկապես շնորհակալ ենք Տիգրան Համասյանին՝ հայրենիքում երեխաների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար»,- ասել է ՔՈԱՖ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, դոկտոր Գարո Արմենը։
Դաշնակահար Տիգրան Համասյանը մշտապես փորձել է Հայաստանում դրական փոփոխություններ բերել իր նվիրումով և միացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամին՝ երիտասարդներին քաջալերելու գործում։
Երաժիշտ, կոմպոզիտոր, ծնունդով գյումրեցի Տիգրան Համասյանը հռչակվել է իր սերնդի ամենանշանակալի ու յուրօրինակ ջազա-ռոքային դաշնակահարներից մեկը։ Նա աննկարագրելի վարպետությամբ է մերում ջազային իմպրովիզացիան ու ժողովրդական երաժշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում
- Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ
- Տիգրան Համասյանը Երևանում հանդես կգա երկու համերգով
- Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 մրցույթում
- Տիգրան Համասյան. Այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ գյումրեցիներին օգնելու համար
- «The Telegraph». Տիգրան Համասյանը կմասնակցի Լոնդոնի ջազային փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին