Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան
ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելեց, որ այն ծառայողները, որոնք անմիջապես շփվելու են գագաթնաժողովի հյուրերի հետ, ունենալու են այդ զրուցարանից:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ՝ Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան էր նվիրել նաև գործադիրի անդամներին:
«Ձեր սեղաններին դրված է ՀՀ ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Այն շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում, և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան և Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ ևս մեկ քայլ անենք», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան