Աշխարհում 2017-ին ահաբեկչությունները 23 տոկոսով կրճատվել են
Աշխարհում տարբեր ահաբեկչական հարձակումների թիվը 2017-ի ընթացքում նվազել է 23 տոկոսով, իսկ ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը նվազել է 27 տոկոսով (2016-ի համեմատ)։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տվյալները ներկայացված են ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմված աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում առկա խնդիրների ամենամյա զեկույցում։
Հեղինակները խոստովանել են, որ դրական տենդենց արձանագրվել է հիմնականում մեկ գործոնի շնորհիվ՝ կտրուկ նվազել է Իրաքում ահաբեկչական հարձակումներից զոհերի թիվը։
Զեկույցի համաձայն, 2017-ին ահաբեկչություններ իրականացվել են ընդհանուր առմամբ 100 երկրում։ Բայց դրանք աշխարհագրորեն կենտրոնացված էին, հարձակումների 95 տոկոսն իրականացվել էր հինգ երկրում՝ Աֆղանստան, Հնդկաստան, Իրաք, Պակիստան և Ֆիլիպիններ։ Բացի այդ, ահաբեկչությունների հետևանքով զոհերի 70 տոկոսն արձանագրվել է նույնպես հինգ երկրում՝ Աֆղանստան, Իրաք, Նիգերիա, Սիրիա և Սոմալի։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին