«Գողացված արվեստ»
Կուրբե, Մոնե, Կոլվից, Ռոդեն, Դիկս... Բեռլինում առաջին անգամ ցուցադրվելու է Կորնելիուս Գուրլիտտի գաղտնի հավաքածուից հայտնի նկարչների շուրջ 200 գլուխգործոց։
Եվրանյուզը գրում է, որ 2012 թվականին ամբողջ աշխարհով տարածվել էր նորություն այն մասին, որ գերմանական ոստիկանությունը հայտնաբերել է իսկական գանձ՝ գրեթե 1500 կտավ, որոնց մասին երկար տարիներ որևէ բան հայտնի չէր։ Դրանք գտնվել են Հիլդեբրանդ Գուրլիտտի որդուն պատկանող տներում, ով այսպես կոչված «դեգեներատիվ արվեստի» հայտնի կոլեկցիոներ էր։ Միանգամից կասկածներ էին առաջացել, որ նկարները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները բռնագրավել էին թանգարաններից կամ գողացել հրեա կոլեկցիոներներից։ Որոշ ժամանակ անց այդ կասկածները հաստատվել էին։
«Մենք ձգտում են ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր կորցրել են իրենց արվեստի գործերը պատերազմի ժամանակ։ Դրանք հիմնականում հրեա կոլեկցիոներներն են։ Մենք նաև կենտրոնանում ենք այն գործերի վրա, որոնք կարող են վերադարձվել օրինական ժառանգներին»,- ասել է ցուցահանդեսի համադրողը։
Գերմանիայի կառավարության աջակցությամբ ստեղծված հատուկ հիմնադրամն ու թանգարանները պարզում են, թե որ ստեղծագործություններն են իրականում գողացվել, այնուհետև որոնում են օրինական սեփականատերերին։ Գուրլիտտի հավաքածուից արդեն չորս նկար վերադարձվել է նրանց։
Ցուցադրությունը կշարունակվի մինչև 2019 թվականի հունվարի 7-ը։