Դոն Պիպոյի խափանման միջոցը փոխվել է
Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմից միջնորդությունը և Արթուր Ասատրյանի նկատմամբ, ով քրեական աշխարհում հայտնի է Դոն Պիպո անունով, կիրառված կալանավորումը փոխարինվել է գրավով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Գեղամ Հակոբյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»):
Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։
Արթուր Ասատրյանը կալանավորված է հունիսի 19-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը վաղը կքննի Դոն Պիպոյին կալանքից ազատելու վերաբերյալ փաստաբանի դիմումը
- Փաստաբանը Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում
- Դոն Պիպոն կալանավորվեց
- «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել է ևս 4 անձ. ԱԱԾ