Եվրոպայի խորհուրդը Թուրքիայից պահանջում է արագացնել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը վերահսկում է ՄԻԵԴ որոշումների կատարումը, սեպտեմբերի 18-ից 20-ը Ստրասբուրգում քննարկել է վճիռների կատարման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված էր նաև Հրանտ Դինքի վերաբերյալ վճիռը։
Քննարկման արդյունքներով ԵԽ-ն Թուրքիային խստորեն հորդորում է արագացնել ջանքերը, որպեսզի դատավարությունն արագ տեղի ունենա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին համապատասխան։ Իշխանություններին կոչ է անում տրամադրել մանրամասն ու լրացուցիչ տեղեկատվություն, համապատասխան փաստաթղթերով, թե ինչպիսի մեղադրանքներ են առաջադրվել կասկածյալներին՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, խախտման համար։
ԵԽ-ն նաև Թուրքիային խստորեն հորդորում է ապահովել ճշգրիտ ու մանրամասն տեղեկատվություն իրականացված ընդհանուր միջոցների մասին, որոնք նախատեսված են լրագրողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, լրագրողների անվտանգություն ապահովմանը։
Նշենք, որ 2007թ․-ին սպանված Հրանտ Դինքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել 2010թ․-ի դեկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան