«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Դուք տեսե՞լ եք համագործակցություն, անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու», - նշեց Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ ժողովուրդն է որոշելու՝ ընդունո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին, թե՞ ոչ։
«Երբ դուք չընդունեք, ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը մտնի քաղաքականություն։ Բարգավաճի հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Նա առանձին հայտ է ներկայացրել, չի կարելի մարդուն անընդհատ անտեղի նույն հարցը տալ», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին