Իսպանական խանութներում հնարավոր է սկսեն գումար վերցնել հագուստը փորձելու համար
Իսպանական որոշ խանութներ շահույթի անկման պատճառով հնարավոր է հաճախորդից գումար վերցնեն հագուստը փորձելու համար։ Ռիա նովոստին, հղում անելով իսպանական աղբյուրի, գրում է, որ այդ միջոցառման պատճառով հնարավոր է զբոսաշրջիկների, տեղի բնակիչների համար գնումները դառնան ոչ այնքան հաճելի և շահավետ։
Իշխանությունները պատրաստ են գնալ նման քայլի «խորամանկ» սխեմայի աճի պատճառով. գնորդը սովորական խանութում ընտրում է իրեն դուր եկած մոդելն իր չափսով, փորձում է այն, իսկ հետո պատվիրում է նույնից ինտերնետ-խանութից։
Խանութներում հագուստը փորձելու համար գումար պահանջելու առաջարկությունն արել է Կաստիլիա-Լեոն համայնքի էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով խորհրդատուն։
«Եթե ոչ մի բան չմտածենք, գնորդը կշարունակի իր կողմից ընտրված հագուստը պատվիրել օնլայն»,- ասել է նա։