Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին աճել է 7.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով։ Օգոստոս ամսվա ՏԱՑ-ն էլ հուլիսի նկատմամբ կազմել է 7.9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 0.6%:
Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 4.4%-ով, 2017թ-ի օգոստոսի համեմատ՝ 5.4%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ նվազել է 2.6%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ աճը կազմել է 1.3%, շինարարության ոլորտում՝ 8.5%:
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.9%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.5%-ով:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է մեկ տոկոսով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 26.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 16.5 %-ով, ներմուծումը՝ 32%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին