Ամեն դեպքում Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է. Տոնոյանը՝ 0038 հրամանի մասին
«Սիրիայում մենք հումանիտար գործողության ենք մասնակցելու, և մեր հումանիտար գործողությունն իրականացվելու է նաև ՄԱԿ-ի կոչի ներքո»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ չհամաձայնելով լրագրողների այն դիտարկման հետ, որ Հայաստանի այս քայլը որոշ շրջանակների կողմից լուրջ քննադատության է արժանանում։
«Կին բժիշկները կամ ականազերծողն ինչպե՞ս կարող է կոնֆլիկտի մեջ ներառվել, եթե նա հումանիտար գործունեություն է ծավալում»,- ասաց նախարարը։
Հարցին՝ ինչ փուլում է ՌԴ-ից նոր զինատեսակներ ստանոլու գործընթացը, Տոնոյանը նշեց՝ ամեն ինչ նորմալ է ընթանում՝ ըստ սահմանված ժամկտների։
Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ թիվ 0038 հրամանից չի գաղտնազերծվել այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշակիորեն ներգրավածություն ունեցել է հրամանում, Դավիթ Տոնոյանն պատասխանեց. «Ամեն դեպքում Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է, այդ հրամանում չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
- Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան