Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով
2016 թվականի մայիսին Արցախում ծանր վիրավորված, պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանն այսօր՝ Անկախության 27-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվեց Արիության մեդալով:
Մինչ պարգևատրման պաշտոնական արարողությունը Panorama.am-ը զրուցեց Հովհաննեսի և նրա մոր՝ տիկին Գայանեի հետ։
«Ավելի լավ եմ հիմա ինձ զգում, դանդաղ, բայց դեպի լավն եմ գնում։ Ամսի 24-ից էլ բուժումս կշարունակեմ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում։ Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Հովհաննեսը։
Տիկին Գայանեն ևս նշեց, որ վերջին՝ 2017 թվականի նոյեմբերի 1-ի վիրահատությունից հետո տղայի մոտ դեպի լավը փոփոխություն կա, սակայն վերականգնողական փուլը դեռ պետք է շարունակվի։
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը մինչ մայիսի 13-ին վիրավորվելը, վիրավորում էր ստացել նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ, սակայն ապաքինվելուց հետո անմիջապես դիրքեր էր վերադարձել։
«Ահագին փոփոխություն կա դեպի լավը, խոսքը վերականգնվել է մի տասը տոկոսով, սակայն հիշողության խնդիրը կա դեռ Հավոհաննեսի մոտ, աջ կողմը չի աշխատում, ձեռքի ոտքի աշխատանքի մեջ այդքան էլ փոփոխություն չեմ զգում։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բացման օրվանից երեք ամիս բուժվել է այնտեղ՝ գնալ-գալով, չի մնացել, դրանից հետո չորս ամիս է արդեն Հովհաննեսը տանն է, ինչը շատ վատ է, նա պետք է ստացիոնար բուժում ստանա, իսկ վերականգնողական կենտրոնից ասում են՝ տեղ չկա, երբ տեղ լինի կասենք։ Բայց այսպես չի կարող շարունակվել, Հովհաննեսի մկանները կարելի է ասել մահանում են այսպես տանը նստած։ Հույսներս չենք կտրում, վերևն աստված կա, լավ կլինի։ Ամսի 24-ից կպառկի արդեն Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն։
Անկախության օրվա առթիվ Հովհաննեսը ծառայության մեջ գտնվող բոլոր տղաներին խաղաղություն ու առողջություն մաղթեց, մայրն էլ հավելեց. «Բոլոր մայրերին համբերություն, չտխրեք, լավ կլինի, ոնց ճանապարհել եք, այնպես էլ ընդունեք ձեր որդիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Պողոսյան. Չեմ կարողանում մոռանալ այդ օրերը
- Ամեն ինչ մնաց անցյալում, նոր օր է բացվում. Հովհաննես Պողոսյան
- 2016 թ-ին Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանը գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության է ենթարկվել
- «Աղոթում եմ` այդ մի քանի ժամն էլ դիմանա». Հովհաննես Պողոսյանը գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանի գլխի պլաստիկ վիրահատության համար գանգի եռաչափ մոդելավորում է կատարվել
- Կենաց-մահու պայքարում հաղթած Հովհաննես Պողոսյանը պատրաստվում է նոր վիրահատության
- Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
- Հովհաննես Պողոսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում