Տանզանիայում զոհերի թիվը հասել է 136-ի
Տանզանիայում Վիկտորիա լճում մարդատար լաստանավի աղետի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 136-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 86 զոհի մասին։
«Ռիա Նովոստին»-ն մանրամասնում է, վթարը տեղի է ունեցել նախօրեին։ Լաստանավում եղել է 200 մարդ, ինչը կրկնակի ավելի է, քան նախատեսված է տվյալ փոխադրամիջոցի համար։ Լաստանավը բեռնված է եղել նաև եգիպտացորենի պարկերով, բանանով ու ցեմենտով։
«Ռոյթերզ»-ն էլ հաղորդել է, որ լաստանավում ավելի քան 300 մարդ է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում