Լևոն Մնացականյան. Զինանոցը միշտ էլ թարմացվում է
«Եղած միջոցները, ռազմական տեխնիկան նորմալ է, ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներին համահունչ միջոցներ»,- այս մասին լրագրողների հետ զույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
Նա մասնակցում էր ՀՀ նախագահի նստավայրում անկախության օրվա կապակցությամբ պարգևատրման պաշտոնական արարողությանը։
ՊԲ հրամանատարի խոսքով՝ 2016 թվականի համեմատ շոշափելի առաջընթաց կա. «Միշտ էլ սպասում ենք նոր ձեռքբերումներ, միշտ էլ թարմացվում է զինանոցը նոր տեսակներով՝ և քանակական, և որակական առումով»։
Պատասխանելով սննդի, հագուստի որակի, տարբեր չարաշահումների մասին լրագրողների հարցերին, Մնացականյանն ասաց. «Միշտ էլ այդ հարցերին ուշադրություն դարձվում է, նախկինում էլ, ներկայում էլ: Ծնողներից ևս լինում են բողոքներ, աշխատում ենք բոլոր հարցերով արձագանքել, ստուգումներ անցկացնել և եզակի դեպքերում, որ դրանք համապատասխանում են իրականությանը»։
Մնացականյանը հիշեցրեց, որ զինվորներին տրվող սննդի տեսականին ավելացել է։ Ինչ վերաբերում է զինտեխնիկայի վառելիքի յուրացման ու այլնի վերաբերյալ լուրերին, ըստ ՊԲ հրամանատարի, պարզապես շահարկումներ են, որոնց նպատակն ինքը չգիտի, ամեն դեպքում վերահսկողությունն ուժեղացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան