Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների, խանգարողների ու բզբզողների մասին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Հյուսիսային պողոտայում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ քարոզարշավի առաջին օրը ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին կոչ է արել՝ քարոզարշավին լինեն կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագիրն՝ առանց մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու:
«Բայց տեսանք, որ ճիշտ կազմակերպված քարոզարշավ տանելով՝ ԲՀԿ-ի վրա, իմ թիմի վրա տարբեր ուղղություններով ցեխ են շպրտել։ Պարզ ա, որ մենք պատասխանը տվել ենք, մենք ցանկացածին կարանք փաստացի պատասխանենք, բայց ուժեղ մարդը միշտ համեստ է, միշտ չափի մեջ է։ Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել։ Մենք գործի մարդ ենք, ոչ թե անգիր արած գալիս ասում ենք սա կանենք, այլ մտածելով ենք խոսում», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի, քանի որ հաջողությունն ու հաղթանակը միասնության մեջ է, իսկ երևանցիներին մասնատելու դեպքում տուժելու են բոլորը. «Եթե երկու մեքենա իրար հարվածում են, երկուսն էլ տուժում են: Մեկը մեկին վիրավորելով՝ երկուսն էլ տուժում են, չի կարելի»:
Գագիկ Ծառուկյանը նշեց նաև, որ այսօր մարդկանց աչքերում փայլ չկա, մարդիկ «նեղված, կոտրված են», սպասում են, որ հեղափոխությունից հետո լավ կլինի. «Ես ուզում եմ՝ այդ ժպիտը, հավատը վերականգնենք: Կան խանգարողներ, բզբզողներ, ուզում են պղտոր ջրում ձուկ բռնեն, բայց Ծառուկյանը կայուն մարդ ա, Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը, կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
- Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին