Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
«Սահմանին այս պահին հարաբերական կայուն է»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին իրավիճակը կայուն է՝ բոլոր սահմանների վրա»,– ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները շարունակում են ծառայություն իրականացնել Տավուշի մարզում։
«Շատ լավ ծառայություն են իրականացնում։ Երբ ոստիկանական զորքերն ընդգրկվում են մարտական ծառայության մեջ, անմիջապես անցնում են ՊՆ օպերատիվ կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը »,- ասաց Դավիթ Տոնոյանը՝ բացառելով, որ սահմանային լարվածությունը կարող է ոստիկանության զորքերի՝ Տավուշում ծառայություն իրականացնելու հետևանք լինել։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված գյուղերը: Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը միջազգային հնարությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Նա նաև հիշեցրել էր, որ ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումը չի կարող անուշադրության մատնվել. Դավիթ Բաբայան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու հրատապ անհրաժեշտության վրա. Բալայան
- Արփինե Հովհաննիսյանը հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել ԵԽԽՎ-ին
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
- Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
- ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ
- Արցախի ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
- Հակառակորդի կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի խաղողի այգիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան