Մենք պետք է Ազգային ժողովի դռները բացենք ՀՀ քաղաքացիների առաջ. Փաշինյան
«Այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ, և մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ», - այս մասին «Իմ քայլը» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին, երբ մտնում էին Երևանի պետական համալսարան, Ռադիոտուն, բացում էին փակ դռները՝ ասելով, որ ՀՀ-ում քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել։
«Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում, մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, և Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու»,- ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին