Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նորմալ համարեց քարոզարշավի ընթացքում կրքերի բորբոքումն ու բանավեճերը:
«Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»,- ընդգծեց նա՝ պատասխանելով հարցին, թե այսօր քարոզարշավի վերջին օրն է, արդյոք քարոզարշավի օրերն անցան սիրո և համերաշխության մթնոլորտում:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց՝ տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների և վիրավորանքների կապակցությամբ:
«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ երբեմն կարելի է հասկանալ, բայց, ընդհանուր առմամբ, պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- նշեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Արդեն երկու նախարարի զգուշացրել եմ, որ օրենքի առաջ են պատասխան տալու
- Նաիրա Զոհրաբյան. Երկու օր ունեք հոգեբաներով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին
- Ագրեսիայի առումով սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին մասնակցել եմ. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին կեղտոտ պրիոմներն անընդունելի են. Միքայել Մելքումյան
- Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին ատելություն և ագրեսիա է տարածվում. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան