Կտեսնվենք Երևանի փողոցներում քայլելիս, ժպտալիս, բարևելիս, շնորհավորելիս. վարչապետը շնորհավորում է քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ժողովրդին դիմելու պատճառն, ըստ վարչապետի, քաղաքում տիրող տոնական տրամադրությունն է, նաև այն, որ հնարավոր է` ոչ բոլորը գիտեն սպասվող միջոցառումների մասին:
«Գնում եմ նախագահի նստավայր և ճանապարհին տեսա, թե ինչ տոնական մթնոլորտ է տիրում: Երևանի կենտրոնում տեղադրված են բազմաթիվ տաղավարներ, բեմեր, մայրաքաղաքի կենտրոնում տասնյակ համերգներ են լինելու, ժողովրդական տոնախմբություն է լինելու: Ես ուղղակի վախեցա՝ կարող են լինել մարդիկ, որ տեղյակ չեն: Ուղղակի ուզում եմ տեղյակ պահել, որ այսօր մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդական մեծ տոնախմբություն է, հազարավոր երեխաներ կան, որոնք նկարում են: Ես հույս ունեմ, որ դուք ձեր ընտանիքների հետ լավ ժամանակ կանցկացնեք՝ նշելով մեծ տոնը, Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը: Կտեսնվենք Երևանի փողոցներում քայլելիս, ժպտալիս, բարևելիս, շնորհավորելիս: Հույս ունեմ` տանը չեք մնա և դուրս կգաք իսկապես` այս տոնը և ՀՀ քաղաքացու հաղթանակը նշելու: Բոլորս դեպի Երևանի կենտրոն` ուրախանալու, տոնելու, նշելու, իրար ժպտալու, իրար բարևելու, իրար շնորհավորելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյանը ներկայացրել է հաջողության բանաձևը
- Յուրաքանչյուրս հստակ գիտակցենք մեր դերը և պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ. Արա Բաբլոյան
- Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան. ՀՀ նախագահ
- Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան