Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ դնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կրակոցներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ: Մեկնաբանությունը ներկայացված է կազմակերպության կայքում:
«Մենք մեծապես մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանի գնդակոծման վերջին դեպքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի երկայնքով և քաղաքացիական օբյեկտների վրա կրակոցների դեպքերով, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների:
Մենք համոզված ենք, որ ռազմատենչ հռետորությունը հանգեցնում է լարվածության նոր փուլի և խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:
Հաշվի առնելով այս տարվա սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստում ներկայացված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչների տեղեկությունները` կոչ ենք անում վերջ դնել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կրակոցներին և լարվածության աճին` ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան