Քաղաքական 11:30 21/09/2018 Հայաստան

Ադրբեջանի կոչը ԵԱՀԿ-ին․ վերադարձ կառուցողական դաշտ, թե՞ «ակն ընդ ական» գործելու նախապատրաստություն

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հորդորում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանի կողմից սադրիչ քայլեր և հայտարարություններ կատարելուց, որոնք խարխլում են բանակցային գործընթացը»։ Հայտարարությունը արվել էր որպես արձագանք վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 18-ին Արցախ կատարած այցելության։

Հայաստանի ԱԳՆ նույնպես հայտարարությունն էր տարածել կապված հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի հետ, որում մասնավորապես նշվում է «Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»։

Այն, որ հայկական կողմը մշտապես հանդես է եկել ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բացառապես խաղաղ կարգավորման դիրքորոշմամբ, հայտնի փաստ է։ Իսկ ահա այն, որ Ադրբեջանն է դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցային գործընթացի սահունությունն ապահովելու համար, ոչ միշտ հանդիպող իրողություն է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Հայաստանում, և գուցե նաև Ադրբեջանում, ամենահայտնի միջազգային կառույցներից է, որն արդեն երկու տասնամյակից ավելի ապահովում է ԼՂ շուրջ ընթացող բանակցությունների շրջանակ՝ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով։ Նրանց գործունեությունը ոչ միանշանակ է ընդունվել։ Հայաստանում երբեմն դժգոհում են, որ համանախագահները պատշաճ քայլեր չեն կատարում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար, ինչն առաջին հերթին պետք է արտահայտված լինի հասցեական հայտարարություններով։ Սրանով հանդերձ հայկական կողմն ընդհանուր առմամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործուենությանը և հակամարտության կարգավորման համար հիմք է համարում նրանց կողմից ներկայացրած առաջարկները։

Ադրբեջանը, ընդհակառակը, մշտապես քննադատել է այս ձևչափը՝ մեղադրելով նրան անգործության, անարդյունավետության և նույնիսկ հայամետ լինելու մեջ։ Հաճախ են նաև Ադրբեջանի կողմից կոչերը՝ ձևաչափը ընդլայնելու կամ փոխելու վերաբերյալ։

Ավելին, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով ԵԱՀԿ գրասենյակները փակվեցին Բաքվում, ապա նաև Երևանում՝ այդպիսով խոչընդոտելով այդ կազմակերպության արդյունավետ գործունեությունը մեր տարածաշրջանում։

Այս ամենը հաշվի առնելով՝ հետաքրքրական է դառնում, թե ինչու է Ադրբեջանը դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Նշանակում է արդյոք, որ Ադրբեջանում կա գիտակցում, որ ուժի կիրառման սպառնալիքով ուղեկցվող հարկադրման դիվանգիտությունը Հայաստանի նկատմամբ անարդյունավետ է, որ երկարատև խաղաղության համար պետք է բանակցային գործընթաց հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ովքեր ունեն խնդրի վերաբերյալ ամենամեծ փորձառությունը և նրանց ներկայացրած առաջարկները կարող են կայուն փոխզիջման հիմք դառնալ։ Վստահորեն պնդել, որ ադրբեջանական ղեկավարության մոտ կա նման փոփոխություն, հնարավոր չէ։

Սակայն վերջին շրջանում Արցախի հարցում հայկական կողմի դիրքորոշման նկատելի կոշտացումը հնարավոր է Ադրբեջանին ստիպի վերանայել ռազմավարական նախապատվությունները և առավելագույնին ձգտելու փոխարեն մտածել փոխզիջումների մասին։

Մյուս կողմից մեծ է վտանգը, որ երկարատև ավտորիտարիզմի ավանդույթները և իռացիոնալի սահմանին հասնող հայատյացությունը Իլհամ Ալիևին կտանեն դեպի «ակն ընդ ական» քաղաքակություն, ինչը կարող է անցնել դիվանագիտական փոխհրաձգությունից դեպի շփման գծում իրավիճակի սրացման։

Ցանկացած դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևոր առաքելություն ունեն թե՛ խաղաղության պահպանման, թե՛ բանակցային գործընթացի ռեստարտի ապահովման տեսակետից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}