Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին տոննաներով սունկ է նվիրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինին անսովոր նվեր է արել։
Երկու Կորեաների միջև պատմական գագաթնաժողովի վերջին օրը Մուն Ջեինի ավագ քարտուղար Յուն Յոնգը լրագրողներին հայտնել է, որ մինչ Հարավային Կորեայի նախագահն ու առաջին տիկինը Հյուսիսային Կորեայում են, Կիմ Չեն Ընի նվերը՝ 2 տոննա դելիկատես սունկը, արդեն հասել է Սեուլի օդային բազա։
«Սունկը Հարավային Կորեայում բաժանվելու է այն ընտանիքներին, որոնց հարազատները Հս․Կորեայում են ու նրանց սրտերում դեռևս մնացել է բաժանման վիշտը»,-ասել է Յուն Յոնգը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան