Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք են բերել Ռուսաստանն ու Թուրքիան, միջանկյալ քայլ է հանդիսանում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտաարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությանը, ապա այն ուղղված է նախևառաջ տարածքային սպառնալիքի չեզոքացմանը։ Դա, անշուշտ, միջանկյալ քայլ է, քանի որ ընդամենն ապառազմականացված գոտի է ստեղծվում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, դա անհրաժեշտ քայլ է, քանի որ թույլ կտա կանխել Իդլիբում ապաէսկալացիոն գոտուց սիրիական զորքերի և ռուս զինվորականների ուղղությամբ շարունակվող կրակոցները։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի և Էրդողանի որոշումն օգնեց կանխել Իդլիբում պատերազմը. Իրանի ԱԳ նախարար
- Էրդողանը Պուտինի հետ հանդիպման նախօրեին Իդլիբ ծանր տեխնիկա է ուղարկել
- Թուրքական բանակն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Իդլիբում. Reuters
- ՌԴ-ն արևմտյան գործընկներին կոչ է արել Իդլիբում «կրակի հետ չխաղալ. Լավրով
- Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Իդլիբում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին