«Իմ քայլը» կհավաքի 60․6, ԲՀԿ-ն՝ 9․2, «Լույս» դաշինքը՝ 3․4 տոկոս ձայներ. հարցման արդյունքներ
«Սեպտեմբերի 18-20-ը 805 երևանցիների շրջանում «GALLUP International association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի կողմից անցկացված հարցման արդյունքներով հարցվողների 19.1 տոկոսը տեղյակ է եղել, որ տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ, սակայն կոնկրետ օր նշել չեն կարողացեկ և միայն 4.5 տոկոսն է, որ տեղյակ չէ, որ ընտրություններ են կայանալու»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:
Հարցին՝ կարող են նշել այն քաղաքական ուժերի անունները, որոնք մասնակցելու են ավագանու ընտրություններին, հարցվածների 83.4 տոկոսը նշել է «Իմ քայլը» դաշինքին, 70.7- տոկոսը՝ ԲՀԿ-ին, 28.3 տոկոսը՝ «Լույս» դաշինքին, 27.3 տոկոսը՝ «Ժառանգություն» կուսակցությանը, 26 տոկոսն ՕԵԿ-ին, 24.8 տոկոսը՝ «Երկիր Ծիրանիին» և 19.3 տոկոսը՝ ՀՅԴ-ին:
«Խնդրել ենք նշել նաև քաղաքապետի թեկնածուներին: Հայկ Մարության թեկնածուն ճիշտ է նշվել 93.9 տոկոսի կողմից, ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ճիշտ նշել է հարցվողների 83.5 տոկոսը: Իսկ հետևում են արդյոք ավագանու ընտրություններին մասնակից ուժերի կողմից իրականացցվող հարցին էլ դրական պատասխան է տվել 62.4 տոկոսը: Իսկ թե որ քաղաքական ուժի քարոզարշավին են ականատես եղել հարցին 805 երևանցիների 85.5 տոկոսը նշել «Իմ քայլը» դաշինքին, 52.6 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 21.1 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության, 18.9 տոկոսը՝ «Լույս» դաշինքին, 16.3 տոկոսը՝ «Ժառանգության» և 11.4 տոկոսն՝ ՕԵԿ-ին»,- նշեց բանախոսը:
Գայանե Դաջունցը հատկանշական համարեց, որ հարցվածների 64.7 տոկոսը քարոզարշավին ծանոթացել է հեռուստացույցի, 24.9 տոկոսը՝ ֆեյսբուքի իր էջի, 22.5 տոկոսը՝ բակային հանդիպումների, 17.9 տոկոսը՝ ֆեյսբուքյան ուղիղ միացումների և 8 տոկոսը՝ բուկլետների միջոցով: Ընդ որում, հարցվածների 53.8 տոկոսը նշել է, որ հասցրել է ծանոթանալ ընտրություններին մասնակից ուժերի նախընտրական ծրագրերին:
Հարցում իրականացնող կազմակերպության անդամները երևանցիներից նաև հետաքրրքվել են՝ արդյոք վերջիններս մասնակցելու են մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:
«Միանշանակ մասնակցելու է 72.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 13.7 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 3.6 հաստատ չի մասնակցելու 8.7 տոկոսը, 1.1 տոկոսը դժվարացել է պատասխանել: Մեր գնահատմամբ, մոտավորապես 70 տոկոս մասնակցություն կլինի»,- ասաց Դաջունցը:
Վերջում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավարը նշեց, որ հարցվածներից նաև հետաքրքրվել են՝ նրանցից յուրաքանչյուրն անձամբ ո՞ր ուժին է պատրաստվում ձայն տալ:
«Դուք անձամբ ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին պատասխանել են․ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք 60․6 տոկոս, ԲՀԿ՝ 9․2 տոկոս, «Լույս» կուսակցությունների դաշինքն՝ 3․4 տոկոս, ԵԾԿ՝ 1․3 տոկոս, «Ժառանագություն» կուսակցություն 1․1 տոկոս, ՀՅԴ՝ 0․8 տոկոս, ՕԵԿ 0․7 տոկոս, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքն՝ 0․7 տոկոս, «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0․4 տոկոս, «Ժողովրդավարակն ուղի» կուսակցություն և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0․4 տոկոս, «Հայք» կուսակցություն՝ 0․3 տոկոս։ Ունենք հրաժարվում եմ պատասխնել տարբերակը՝ 11․6 տոկոս, դժվարացել են պատասխանել 8․9 տոկոսը։
Մենք ունենք ցուցանիշներ, որով, եթե հանում են հրաժարվում եմ պատասխանել ու դժվարանում եմ պատասխանել տարբերակներն, ապա կստացվի, որ 76․3 «Իմ քայլը» կուսակցութունների դաշինքին, 11․6 տոկոս՝ ԲՀԿ, 4,3 տոկոս՝ «Լույս» կուսակցությունների դաշինք»,- եզրափակեց Գայանե Դաջունցը։