Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը. Փաշինյանը՝ համայնքապետերին
«Ընդունված է ասել, որ փող չկա պետական բյուջեում, բայց մեր պետական բյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել, չի պահվում»,- Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր պետական կառույցները կատարել են այդ մաղի անցքի դերը. «Ամեն մեկն իրենց պուճուր հոսող անցքը որ փակեն, լրիվ ուրիշ տրամաբանություն կունենանք։ Յոլա գնացողի տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության։ Հիմա ձեր բոլոր գյուղերի բնակիչները կսկսեն գալ կառավարության դիմաց, բոլորն՝ առանց բացառության: Հարց է ծագում, բա համայնքները, մարզպետարաններն ինչի՞ համար են»:
Փաշինյանը նշեց, որ պետք է վերանայել բոլոր այն պետական կառավարման մարմինների գոյության նպատակահարմարությունը, որոնք հարցեր լուծելու փոխարեն հարցեր են ստեղծում. «Պետք է ամեն մարզպետ, ամեն գյուղապետ պետք է իր մարզի տվյալներին լիարժեք տիրապետի: Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը, համայնքներում անցկացրեք, մարդկանց հետ շփվելով՝ անցկացրեք ձեր ժամանակը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում գան ասեն՝ կառավարություն, դե փոխհատուցի. վարչապետ
- Փաշինյանն այսօր կհանդիպի Արարատի մարզի բնակիչներին