Վանեցյանը ժամանեց Ֆուտբոլի ակադեմիա՝ ընտրությունների
ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը ժամանեց ֆուտբոլի ակադեմիա, որտեղ րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է տրամադրվածությունը, Վանեցյանը պատասխանեց. «Շատ լավ»։ Ի պատասխան հարցին, թե պատկերացնում է իրեն ՀՖՖ նախագահի պաշտոնում, պատասխանեց. «Այո»։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կհրավիրվի ազգային հավաքական որպես մարզիչ, նա ասաց. «Բոլոր հարցերին կպատասխանեմ ժողովից հետո»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի