ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրանում ռազմական շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը։ Գազետա.ռու-ն գրում է, որ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Amaq տեղեկատավական գործակալությանը։
Միաժամանակ ընդգծվում է, որ կազմակերպությունն ապացույցներ չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ անհայտ մարդիկ կրակել էին: Զոհվել է 24 մարդ, 53 մարդ վիրավորվել։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն ահաբեկչության պատասխանատվությունը դրել էր «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորների» վրա։