Սաուդյան Արաբիայի պետական ալիքով առաջին անգամ լուրերը վարելու է կին
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկումը պատմության մեջ առաջին անգամ վարելու է կին։ Իզվեստիան, հղում անելով Daily Mail-ին, հաղորդում է, որ լրագրողուհի Վիամ Ալ-Դահիլի գործընկերը կլինի տղամարդ։ Ավելի վաղ հաղորդավարուհին աշխատել էր CNBC Arabia հեռուստաալիքում որպես թղթակից։
2017 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունը թույլ էր տվել կանանց մեքենա վարել, ինչպես նաև նոտար աշխատել, այս տարվա օգոստոսին հինգ կին ստացել է օդաչուի արտոնագիր։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում կանանց վստահել են ինքնաթիռի ղեկը
- Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել նոտար աշխատել
- Հերթական արգելքը Սաուդյան Արաբիայի կանանց համար
- Սաուդյան Արաբիայում կանայք սկսել են ստանալ առաջին վարորդական իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան