Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, ով այս տարվա աշխարհի առաջնությունում լավագույն խաղացողն է ճանաչվել, մեղադրվում է հարկային խարդախության մեջ և դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման, նաև պետք է վճարի 350 հազար եվրո տուգանք։
Վեստի.ռու կայքը, հղում անելով El Mundo-ին, գրում է, որ խորվաթ կիսապաշտպանը իսպանական դատախազության հետ գործարք է կնքել, հարկային խարդախության գործով խոստովանել է մեղքը։
Որպեսզի խուսափի բանտից, Մոդրիչին, ինչպես այլ ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես խուսափել էին հարկերից, առաջարկվել է օրական վճարել 250 եվրո տուգանք։ Այդպես, խորվաթը կվճարի 60 հազար եվրո և չի անցկացնի ութ ամիս բանտում։
Նախկինում էլ Մոդրիչը ստիպված վճարել է 1,2 միլիոն եվրո հարկային խարդախության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան