Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը: Տեղի կունենա ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:
ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է:
ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուներն առաջադրվել են հետևյալ թեկնածուները. Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար), Ժաննա Անդրեասյան , Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար), Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան (ՀՀ վարչապետի օգնական), Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան (ՀՀ արտգործնախարարի տեղակալ), Սուրեն Աբրահամյան (նախկին ՆԳ նախարար, Երևանի քաղաքապետ), Ալեն Սիմոնյան (ԱԺ պատգամավոր), Հիրաչ Յագան (Երևանի «Արարատ» ՖԱ-ի նախագահ), Թովմաս Գրիգորյան, Մարինա Թաշչյան («Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը), Հակոբ Սիմիդյան: