Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 129 հազար 490 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22.1 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել է 106 հազար 74 կարատ ադամանդ:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 1 568.4 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18.4%-ով:
Նշենք, որ 2017թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 1 324.6 կգ ոսկերչական արտադրանք: