ՄԻԵԴ վճիռը շղթայական տարածվելու է մյուս վճիռների վրա. Փաշինյան
«Դատական համակարգը պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի առաջ, սա մենք չեն ասում, սա ասում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը»,- այս մասին այսօր Արտաշատում Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց. «ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել, որն, ըստ էության, նշանակում է հետևյալը, համենայն դեպս, իրավաբաններն ինձ այդպես են բացատրել, որ այդ վճիռը շղթայական տարածվելու է մյուս վճիռների վրա։ Դա դեյուրե նշանակում է, որ Մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռները հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ։ Խնդիրն այն է, որ այսօրվա մեր դատական համակարգի բազմաթիվ դատավորներ այդ վճիռները կայացրել են և հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում և ինչպե՞ս ենք վարվում այդ դատավորների հետ։»։
Փաշինյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Մարտի 1-ի գործով առաջինը՝ առավոտյան գործողությունները եղել են ապօրինի, և այդ գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի։
«Ու հիմա այդ դատավորները պետք է շարունակե՞ն Հայաստանում զբաղվել այդ գործով, առնվազն բարոյականությունն այս դատավճռից հետո ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով։ Էլ չեմ խոսում, որ շատ հնարավոր է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի, որովհետև դատական համակարգը սկզբից մինչև վերջ սպասարկել է կոռուպցիոն համակարգին»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ. ՄԻԵԴ վճիռներով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ
- Փաստաբան. ՄԻԵԴ այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է
- ՄԻԵԴ-ը հրապարակեց «Գասպարին ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված
- ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի հետ կապված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները