Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Ուիթսանդեյ կղզիների մոտակայքում շնաձուկը հարձակվել և լուրջ վիրավորել է զբոսաշրջիկին։ Ռիա նովոստին, հղում անելով Mercury-ին, գրում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին։ 46-ամյա զբոսաշրջիկը լողալիս է եղել զբոսանավի մոտ, նրա վրա հարձակվել է շնաձուկն ու լուրջ վնասել աջ ազդրը։ Կնոջը դուրս են հանել ջրից, արյան կորստի պատճառով նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել:
Փրկարարական ինքնաթիռով տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
«Եթե չլիներ ուղղաթիռն ու մարդկանց հերոսությունը, որոնք նրանք առաջին օգնությունն են ցույց տվել, նա կմահանար»,- գրել է Mercury-ին։
Զբոսանավի վրա բժիշկ է եղել, կարողացել է կանգնեցնել արյունահոսությունը։
Ուիթսանդեյ կղզիները Քվինսլենդում լողալու համար ամենահայտնի վայրն է, հատկապես տաք ամիսներին։ Այս հատվածում շնաձկների համար հատուկ թակարդներ են դրված, շնաձկների հարձակումները նվազել են։ Քվինսլենդում 2014 թվականին շնաձուկը հարձակվել էր 18-ամյա աղջկա վրա, 10 րոպե անց մահացել էր արյան կորստի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան