Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:
«Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,- ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը
- Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Ահաբեկչություն՝ Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան