Բեյոնսեն ու Ջեյ Զին հիփոթեքով առանձնատուն են գնել
Փոփ-աստղ Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ հիփոթեքով գնել է առանձնատուն։ Վեստի.ռու կայքը, հղում անելով The Wall Street Journal -ին, գրում է, որ Լոս Անջելեսում գտնվող տունը 88 միլիոն դոլար է։ Զույգը նախապես վճարել է 35,2 միլիոն դոլարը, մնացածի համար վարկ են վերցրել։
3,4 տոկոսով հիփոթեքի համար նրանք ամսական վճարելու են 200 հազար դոլար։
ԱՄՆ-ում սահմանված է ցածր տոկոսադրույք, բայց անշարժ գույքի գինը բարձրանում է։ Հենց այս փաստով էլ վերլուծաբանները բացատրում են, թե ինչու է միլիոնատերերի շրջանում ավելացել հիփոթեքային վարկեր վերցնողների թիվը։
Հիփոթեքի շնորհիվ ազատ գումարը հարուստները կարող են այլ ծրագրերում ներդնել։