Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Զոհերից մեկը լրագրող է։ Իզվեստիան գրում է, որ անվտանգության ուժերը ոչնչացրել են երկու գրոհայինի։
Ռիա նովոստին գրում է, որ IRNA-ի տվյալներով, 53 մարդ վիրավորվել է, այդ թվում կանայք և երեխաներ։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի և 21 վիրավորի մասին
Իրանի Ահվազ քաղաքում ռազնական շքերթի ժամանակ անհայտ մարդիկ կրակել են մարդկանց վրա։ Շքերթը կազմակերպվել էր պաշտպանության շաբաթվա շրջանակում։ Իրանի զինված ուժերն ամբողջ երկրի տարածքում անցկացրել են ռազմական շքերթները՝ կապված Իրան-իրաքյան պատերազմի 38-ամյակի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին