Ահաբեկչություն՝ Իրանում
Իրանի հարավում Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է եղել։ Ռիա նովոստին, հղում անելով Press TV-ին, գրում է, որ անհայտ մարդիկ շքերթի ժամանակ սկսել են կրակել։
Մի քանի մարդ զոհվել է։ Նրանց թիվը չի հստակեցվում։ Հաղորդվում է նաև մի քանի տուժածների մասին։
Թասնիմ գործակալությունը հայտնում է, որ առնվազն ութ զինծառայող զոհվել է։ Եվս յոթ մարդ վիրավորվել է։
Ռազմական շքերթներ անցկացվում էին Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում, նվիրված են 1980-1988 թթ. Իրան֊իրաքյան պատերազմին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան