Հռոմի Պապը մեկնել է Վիլնյուս
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լիտվա է ժամանել, և հենց այս երկրից է սկսում նրա քառօրյա այցը Բալթյան տարածաշրջան։ «Իզվեստիա»-ն գրում է, որ տեղի լրատվամիջոցներն արդեն նրա այցը պատմական են համարել։
Պոնտիֆիկը շաբաթ առավոտյան հանդիպել է Լիտվայի ղեկավարության հետ և աղոթք հնչեցրել Սուրբ դարպասների մոտ։
Սպասվում է, որ Հռոմի պապը Վիլնյուսի տաճարի հրապարակում կշփվի երիտասարդների հետ, իսկ կիրակի օրը երկրպագություն կմատուցի Կաունաս այգում:
Վերջին այցը Բալթյան երկրներ Հռոմի Պապի կողմից կկատարվել է 1993 թվականին՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը այցելել էր Էստոնիա, Լիտվա և Լատվիա: