ՄԱԿ. Եմենի բնակիչները սովից տերևներ են ուտում
«Եմենում իրավիճակն աղետի շեմին է»,- այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նախօրեին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը։
Korrespondent-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Եմենում բնակիչների թիվը, որոնք չունեն սնվելու մշտական հնարավորություն, մոտ ապագայում կարող է ավելանալ: Եթե այժմ նրանց թիվը 8 մլն է, ապա նրանց կարող է ավելանալ ևս 3.5 մլն մարդ:
Երկրում ծանր տնտեսական իրավիճակն առաջացել է եմենական ռիալի արժեզրկման պատճառով, որի արժեքը վերջին ամսում նվազել է 30 տոկոսով: Եվ քանի որ պարենային գրեթե բոլոր ապրանքները ներկրվում են, ապա արժույթի արժեզրկումն անմիջականորեն ազդում է ապրանքների գնաճի վրա: Այս միտումն ազդում է երկրի մոտ 10 միլիոն բնակչի վրա:
Լոուկոկն ընդգծել է, որ Եմենում արդեն այսօր կան վայրեր, որտեղ մարդիկ սովից տերևներ են ուտում՝ չունենալով ոչ մի այլ սնունդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին