Լուկաշենկոն պատմել է Պուտինի հետ ծանր բանակցությունների մասին
Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունները ծանր են եղել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«Բանակցությունների հիմնական մասը եղել է Ռուսաստանի նախագահի հետ դեմառդեմ։ Բանակցությունները տևել են վեց ժամ, նույնիսկ ավելի։ Եթե շիտակ, ապա դրանք ոչ թե դժվար, այլ բարդ բանակցություններ էին։ Սակայն արդյունավետ էին»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ այդ օրը կայացել էր նաև Ռուսաստանի և Բելառուսի վարչապատերի հանդիպումը։
Պուտինը սեպտեմբերի 21-ին հատարարել էր, որ Մոսկվան ու Մինսկը որոշ հարցեր կարգավորելու կարիք ունեն։