Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից
Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից հրաժարվել են ամերիկյան կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու պատճառով: Այս մասին գրում է rt-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Նշվում է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցությունները պետք է տեղի ունենային առաջիկա օրերին, սակայն երկու երկրների միջև առևտրային առճակատումը հանգեցրել է դրանց չեղարկման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը նախատեսում է 200 մլրդ դոլարի չափով Չինաստանից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանել: Ի պատասխան Չինաստանը հայտարարել էր, որ ինքն էլ է սահմանում 60 միլիարդ դոլարի տուրքեր ամերիկյան ապրանքների վրա։