Թողարկվել է Պրինսի հետմահու ալբոմը
Այսօր ներկայացվել է երգիչ Պրինսի հետմահու Piano & A Microphone 1983 ալբոմը, որի մեջ ներառված է ինը չհրապարակված ստեղծագործություն։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ալբոմի տևողությունը 35 րոպե է։ Ալբոմում ընդգրկված են երգեր, որոնք նա ձայնագրել է 1983 թվականին աուդիոերիզի վրա։
Երգիչ Պրինսը մահացել է 2016 թվականին ապրիլին։ Ողջ գործունեության ընթացքում երգիչը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում «Գրեմմի», «Օսկար», «Ոսկե գլոբուս»։ Կյանքի ընթացքում Պրինսը թողարկել է 39 ալբոմ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան