Սան-Սեբաստիանում կինոյի տոն է
Սան-Սեբաստիանում մեկնարկել է 66-րդ միջազգային կինոփառատոնը, որը Իսպանիայի մշակութային ամենամեծ միջոցառումներից մեկն է։ Փառատոնը նաև Եվրոպայում ամենահեղինակավորներից մեկն է համարվում։ Եվրանյուզի հաղորդմամբ, հիմնական մրցույթում 22 ֆիլմ է ընդգրկված։ Լավագույն ֆիլմի համար տրվելու է «Ոսկե խեցին», լավագույն դերասանին, դերասանուհուն, ռեժիսորին տրվելու է «Արծաթե խեցի»։
Փառատոնի տնօրեն Խոսե Լուիս Ռեբորդինոսն ասել է, որ պաշտոնական ծրագիրը տարաբնույթ է և հավասարակշռված։
Փառատոնը բացելու է Խուանա Վերայի «Անսպասելի սեր» դրաման։