Վրաստանը տղամարդկանց վաղ մահացության ցուցանիշով առաջատար երկրների տասնյակում է
Վրաստանն այն տասը երկրների շարքում է, որտեղ տղամարդիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություններից մեծ հավանականությամբ կարող են մահանալ մինչև 70 տարեկանը։ Այս մասին, «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ, վկայում են գիտնականների հետազոտությունները։
Վրաստանը 30-70 տարեկան անձանց մահացության ցուցանիշով զբաղեցրել է ութերորդ տեղը։ Փորձագետների գնահատականով, այդ երկրում ուժեղ սեռի 34.9 տոկոս ներկայացուցիչները չեն ապրի մինչև 70 տարեկան։
Իրավիճակն ավելի վատ է Մոնղոլիայում՝ 38.8 տոկոս, Ֆիջիում՝ 36.8 տոկոս, Ղազախստանում՝ 36.8 տոկոս, Թուրքմենստանում՝ 36.7 տոկոս և Ռուսաստանում՝ 36.5 տոկոս։ Տասնյակում հայտնվել են նաև Ուկրաինան, Բելոռուսը, Կիրիբատին և Հյուսիսային Կորեան։
70 տարեկանից բարձր տարիքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն Իսլանդիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Բահրեյնի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի տղամարդիկ։